Book

The Achievements of Olympic Centre

  • User Improvis Team
  • Date April 1, 2022

 English text below

2020 թվականից սկսած Իմպրովիզ ընկերության Գյումրու մասնաճյուղը նախաձեռնել ու հիմնել է ինֆորմատիկայի և սպորտային ծրագրավորման օլիմպիական դասընթացների կենտրոն, որն իր բնույթով եզակի է Շիրակի մարզում և ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ է ունեցել բալանսավորել այն անհամաչափությունը, որն առկա է Երևանի և մարզերի դպրոցականների գրանցած հաջողություններում՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում։ Կենտրոնում դասընթացներն անցկացվում են բացառապես անվճար հիմունքներով, ավելին՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հատկացվում է ամսական կրթաթոշակ՝ 10․000 դրամի չափով։

Ընդունելության քննությունները ընթանում են 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Քննությունների արդյունքում ձևավորվում են խմբակները, և նշանակվում են մարզիչներ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ։

Ընդունելությանը կարող են մասնակցել Շիրակի մարզի 7-ից 10-րդ դասարանի աշակերտները։ Մանրամասների համար` հետևել Իմպրովիզ ընկերության կայքին և ֆեյսբուքյան էջին։ 
Օլիմպիական ծրագրավորման կենտրոնի դասընթացներին միանալու համար գրանցվեք հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/1YTfcokmcTQ2UIruE13F-x2C5Fl9rrZGxQfeBPQ5T4mE/edit


Օլիմպիական կենտրոնի արձանագրած հաջողությունները`

  • 2020-2021 թթ․ կենտրոնն ունեցել է 8 աշակերտ,
  • օլիմպիադաների մարզային փուլ անցել է 6 աշակերտ,
  • օլիմպիադաների հանրապետական փուլ անցել է 2 աշակերտ,
  • հանրապետական փուլին արժանացել  են 3-րդ կարգի դիպլոմի և գովասանագրի։
     
  • 2021-2022 թթ․ կենտրոնն ունեցել է 22 աշակերտ,
  • օլիմպիադաների մարզային փուլ անցել է 22 աշակերտ,
  • օլիմպիադաների հանրապետական փուլ անցել է 4 աշակերտ,
  • հանրապետական փուլին 2 աշակերտ արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի (տես՝ Դիագրամ 1)։

 

Դիագրամ 1՝ Ինֆորմատիկայի օլիմպիադա, Գյումրի
 

Կարևոր է նշել, որ վերջին տարիներին ՀՀ մարզերի մասնակիցներից միայն մեր կենտրոնի սաներն են կարողացել հանրապետական փուլում արժանանալ 3 կարգի դիպլոմի և մրցակցության մեջ մտնել մայրաքաղաքի օլիմպիական հարուստ ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտների հետ (տես՝ Դիագրամ 2)։

Դիագրամ 2՝ Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներ
 

Միջազգային Ժաուտիկովյան օլիմպադային Իմպրովիզ ընկերության օլիմպիական կենտրոնի աշակերտները՝ Ժորա Ունուպօղլյանը և Գևորգ Բոյախչյանը արժանացել են բրոնզե մեդալների, ընդ որում, աշակերտներից Ժորա Ունուպօղլյանը Հայաստանը ներկայացնող 12 մասնակիցների միավորների հաշվով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

    

Նշենք նաև, որ միջազգային օլիմպիադայի արդյունքների հիման վրա մեր կենտրոնի աշակերտները իրավունք են ստացել առանց ընդունելության քննությունների անվճար շարունակել ուսումը ՀՀ պետական բուհերում։

Հաջորդ տարիների տեսլականը
2022-2023 թվականներին նախատեսում ենք աշակերտների թիվը հասցնել 60-ի և զարգացնել արդեն իսկ արձանագրած հաջողությունների դինամիկան, աշխատելով ավելացնել մեդալների ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշները։
 

Ամփոփում
Այս ամենը իրականություն չէր դառնա առանց աշակերտների և մարզիչների նվիրված աշխատանքի, ինչպես նաև Վահագն Ալթունյանի, Հակոբ Կիրակոսյանի և Լևոն Մուրադյանի ցուցաբերած օժանդակության։ Մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և շնորհավորում  կենտրոնի աշակերտներին, մարզիչներին, ինչպես նաև օլիմպիական շարժման ջահը վառ պահող բոլոր անհատներին։

Starting in 2020, Improvis' Gyumri branch initiated and established the training Centre for Informatics and Olympic Sports Programming, which is unique in its nature in the Shirak region. From the very first day of its establishment, its mission has been to balance the asymmetry of Yerevan and regions students' achievements both in Armenian and international Olympiads. The courses in the group are held exclusively on a free basis, moreover, the students who have shown high progress are awarded a scholarship in the amount of 10,000 drams.

Admission is done in 2 stages. Groups are formed as a result of the written exams and interviews and coaches who have already won medals at international olympiads are appointed. 

The Olympic lessons are open to all students of the Shirak region. For more information, visit Improvis' website and Facebook page.
To join the courses of the programming centre, enrol at the following link. https://docs.google.com/forms/d/1YTfcokmcTQ2UIruE13F-x2C5Fl9rrZGxQfeBPQ5T4mE/edit
 

The accomplishments of the Olympic Center

  • In 2020–2021, the Olympic centre had 8 students.
  • Six students passed the second stage of the Olympiads.
  • Two students passed the third stage of the Olympiads.
  • At the third stage, they were awarded a 3rd class medal and a Certificate of Appreciation.
     
  • In 2021–2022, the centre had 22 students.
  • 22 students passed the second stage of the Olympiads.
  • Four students passed the third stage of the Olympiads.
  • At the third stage, two students were awarded 3rd class medals (see Diagram 1). 
     

Diagram 1: Olympiad in Informatics, Gyumri

It should be noted that in recent years, only the students of our centre from the participants of the regions of Armenia have been able to receive 3rd class medals on the third stage of the olympiad, competing with students from the schools of Yerevan with rich Olympic traditions (see Diagram 2).

Diagram 2: Results of the 3rd stage of the Informatics Olympiad

At the annual Jautikov International Olympiad, we had two participants (Zhora Unupoghlyan and Gevorg Boyakhchyan) from the Improvis Olympic team and we should proudly announce that both of them received bronze medals, at the same time Zhora Unupoghlyan ranked first in terms of points out of 12 participants representing Armenia.

It should be noted that based on the results of the International Olympiad, the students of our centre got the right to continue their education in the Armenian state universities free of charge without entrance exams.


The vision for the coming years
In 2022–2023, we plan to increase the number of students to 60 and maintain the dynamics of development in accordance with the previous 2 years, trying to increase the quantitative and qualitative indicators of medals.

Summary
None of this would have been possible without the hard work of students and coaches and the dedication of Vahagun Altunyan, Hakob Kilakosyan and Leon Muradyan. We express our gratitude and congratulate the students and coaches of the centre, as well as all the individuals who keep the torch of the Olympic movement bright.