
Results of the Republican Olympiad in Informatics by school
Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքները ըստ դպրոցների

2024-2025 ուստարվա Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները՝ ըստ դպրոցների։
- 6-9-րդ դասարանների խմբում Իմպրովիզ oլիմպիական կենտրոնը գրավել է 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով մեկ 1-ին կարգի դիպլոմի և մեկ գովասանագրի։
- 10-12-րդ դասարանների խմբում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով մեկ 3-րդ կարգի դիպլոմի։
Ստորև տեղադրված գրաֆիկներում կարող եք տեսնել Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների բաշխումը՝ ըստ դպրոցների։ Նշենք նաև, որ Շիրակի մարզից հանրապետական փուլին մասնակցած բոլոր աշակերտները հանդիսանում են Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնի սաներ։ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի գործունեության 5 տարիների ընթացքում առաջին անգամ համահայկական ստուգատեսում հաջողվել է գրավել 2-րդ հորիզոնականը 6-9 դասարանցիների դասակարգման մեջ։ Շնորհավորում ենք ԻՕԿ սաներին, նրանց ծնողներին և մարզիչներին այս կարևոր ձեռքբերման համար։
Իմպրովիզ օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են և նպատակ ունեն մարզերում բացահայտել շնորհալի աշակերտներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մրցակցել մայրաքաղաքի լավագույն դպրոցների աշակերտների հետ։