The progress of Olympic students
Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի գրավոր և բանավոր քննությունների փուլերը հաղթահարելուց հետո արդեն 2 ամիս շարունակ ավելի քան 80 աշակերտներ Շիրակի մարզի 7 գյուղերից և Գյումրի քաղաքի 17 դպրոցներից հնարավորություն են ստացել մասնակցելու օլիմպիական ծրագրավորման և մաթեմատիկայի անվճար դասընթացներին։
Կարևորելով մասնակցների առաջընթացը և դասերի ակտիվ ներգրավածությունը ստորև տեղադրում ենք օլիմպիական կենտրոնի աշակերտների առաջադիմությունը, որը ներկայացված է ըստ մրցույթների մասնակցության և կատարած առաջադրանքների քանակի։
Աղյուսակում ներկայացված է ՝
- «Իմպրովիզ օլիմպիական կենտրոն»-ում սովորող աշակերտների անվանացանկը,
- Codeforces-ում և Spoj-ում լուծված խնդիրների քանակը,
- Մրցույթների մասնակցության քանակը և արդյունքները։
Յուրաքանչյուր շաբաթ ստորև տեղադրված աղյուսակով կարող եք հետևել աշակերտների թարմացված արդյունքներին։
* Codeforces-ը և Spoj-ը խնդիրների լուծման և ուսումական մրցույթների անցկացման օնլայն հարթակ է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիրառել ձեռք բերված գիտելիքները և ստեղծել նոր մարտահրավերներ։